Հեղինակի մասին
18. дек. 2017,
Нет комментариев
Ես՝Անի(Հերունի)Սաջյանն եմ,ծնվել եմ 1990 թվականին,տարվա ամենաճերմակ եղանակին՝դեկտեմբերի 31–ին։Ծնվել եմ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝Երևանում։Արմատներով Մուսա լեռից և Հաճնից եմ,ափսո՜ս սևածով բիբերս երբեք չեն տեսել արմատներիս սիրո քաղաքները,բայց արյանս մեջ նրանց գետերն են՝նրանց ցավը երակներովս է հոսում։Մեծացել եմ երաժշտի և հաշվապահի սիրո օջախում։Սովորել և ավարտել եմ Նոր/Նորքի «Վարդանանց ասպետներ»թիվ 106 կրթահամալիրը(1997-2005թ.)։
Մասնագիտությունս բժշկական է,բայց երբեք չեմ սիրել այդ մասնագիտությունը,կասեմ ավելին,կար մի ժամանակ ,երբ ատում էի բժիշկներին։
Արկածախնդիր եմ,սիրում եմ խենթություններ,որովհետև կարծում եմ,որ մարդ պետք է աննորմալ լինի,գոնե մի քիչ,ինձ համար նորմալ մարդ լինելն է աննորմալություն:Սկսել եմ ստեղծագործել վաղ տարիքից,մուսաս ժառանգել եմ մայրիկիցս,նրա ստեղծագործություններն են ինձ մուսա տվել։Ստեղծագործություններս հրատարակվել են «Լույս և ստվեր» ամսագրում,ուսանողական տարիներին ՝քոլեջի անվանական ամսագրերում։2011 թվականին հրատարակվել է առաջին գիրքս,որը նվիրել եմ Գյումրու երկրաշարժից տուժածներին,կոչվում է՝«Երբ արդեն շատ ուշ է»։2017 թվականին ստեղծագործություններս տպագրվել են «Գրական մեղեդի»Ա ալմանախում։Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի գրական խմբերի անդամ եմ։Շուտով լույս կտեսնի հեղինակային երկրորդ գիրքս։