Ողջու՜յն բոլորին,Ձեզ հետ է կրկին «Մշակութային հայելի »ծրագիրը:Իմ այսօրվա հյուրը տաղանդավոր հայուհի և հեղինակ`Անի Հերունի Սաջյանն է:Մեր կազմակերպած չափածո ստեղծագործությունների մրցույթում նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Ճանաչե՛նք Անիի նուրբ հոգին`թափանցելով նրա հոգու խորքերը:

Ո՞վ է Անի Հերունի Սաջյանը հայելու առաջ:

-Հայելին իմ եսն է,հայելուց այն կողմ ապրում է իրական Անին,ով չունի վախեր,չի վախենում խենթություններից,հայելուց այն կողմ ապրում է իմ հեքիաթը,իմ անիրական և իրական աշխարհների միաձուլումից ծնված փոքրիկ հեքիաթը:

Մեկ բառով բնորոշե՛ք Ձեր հոգին

-Երկինք:

Ո՞րն է գրողի գլխավոր պատվիրանը:

-Նախ առաջինը լինել ՄԱՐԴ և տեսնել,զգալ մարդկային հոգու բոլոր գույները՝ իրենց երանգների հետ միասին,հավատալ և հավատ ներշնչել:

Ե՞րբ եք թաքնվում մենության գլխաշորի տակ:

-Սիրում եմ մենությունը,բայց վախենում եմ միայնակ մնալուց:Այն մեռնելուց էլ վատ է,իսկ մենության գլխաշորի տակ թաքնվում եմ հաճախ ,երբ ցանկանում եմ կտրվել աշխարհից և առանձնանալ եսիս հետ ու կարգավորել մտքերս ,հաշվել սխալներս,որ հետո դեն նետեմ գլխաշորը և մտնեմ կյանք նոր ու անսխալ մտքերով:

Ի՞նչ է կյանքը:Ակնթարթ թե՞ հավերժություն:

-Ակնթարթներից կազմված հավերժություն:

Թռիչք աստղերից...որտե՞ղ է ավարտվում Ձեր մուսան:

-Մուսաս երբեք չի ավարտվում,ուղղակի ժամանակ առ ժամանակ հանգստանում է,նոր ու գեղեցիկ ակնթարթներ որսում կյանքից,որպեսզի հետո ներկայանա յուրովի:

Ո՞րն է Անիի հոգու թաց անկյունը:

-Հոգիս թաց անկյուն ունի,չեմ ստի,բայց ես հավատում եմ,որ ամեն անձրևից հետո երկնքում ծիածան է դուրս գալիս,և անգամ ,եթե դուրս էլ չգա,մի՞թե թաց հողի վրա չեն ծաղկում ծաղիկները,հոգիս թաց է,բայց մի գեղեցիկ օր իմ հոգում էլ ծաղիկներ կծաղկեն:

Ո՞ր գրողն է Ձեր ուսուցիչը
գրականության մեջ:

-Դժվար հարց է,չեմ կարող առանձնացնել որևէ մեկին,որովհետև բոլորն էլ որոշակի չափով իրենց դերն ունեցել են :Մեկն `իր դասականությամբ,մյուսը `համարձակությամբ կամ ինքնատիպությամբ:

Արձակ թե՞ պոեզիա...

-Երկուսն էլ,երկու ոճերում էլ ինքս ստեղծագործում եմ և ինձ համար դրանք լրիվ տարբեր աշխարհներ են :Մեկում ես ազատություն եմ տալիս երազանքներիս ու պատկերացումներիս,խենթ երևակայությանս,իսկ մյուսում ապրում `այլոց կյանքը,զգում հոգու գույները ու հանձնում թխթին:

Ո՞րն է այն ստեղծագործական բարձրակետը,որին ձգտում եք:

-Նման կետ չկա,որովհետև ինչպես կյանքում ես հավերժ սովորելու տեղ ունեմ ,այնպես էլ ստեղծագործական ոլորտում հավերժ աճելու և բարձրանալու:


Հարցազրույցի և նախագծի հեղինակ`Հաս Հաս Չախալյան