ԱՆԻ   ՀԵՐՈՒՆԻ  ՍԱՋՅԱՆ
  • Հեղինակի մասին
  • ՍԿԻԶԲ
  • Արձակ
  • Չափածո

18 декабря, 2017 в 19:03, Нет комментариев

 

<<ԵՍ ԿԱ՛Մ>>

ԵՍ ԿԱ՛Մ ներսերում քո գիշերների,ուր ամեն գիշեր թաքուն աշխարհից երկինքն իր

գիրկն է առնում աստղերին և կարոտ լալիս։

ԵՍ ԿԱ՛Մ պատերում քո որբ տանիքի,որտեղ օդը դեռ բուրում է կաթով և լռության մեջ այդ մեռելային՝անունդ տալիս և կանչում քեզ՝մա՜մ։

ԵՍ ԿԱ՛Մ մայթերում քո հին քաղաքի,որտեղ թաց հողի վրա դեռ երևում են քերծված ծնկներս և դեռ սպասում է ափս քո ափին,իսկ բաց վերքերս տա՜ք համբույրներիդ,

—Փչի՜ր վերքերիս,որ է՜լ չցավեն,որ է՜լ չցավեն վերքերս՝մա՜մ։

ԵՍ ԿԱ՛Մ աչքերում այն անծանոթի՝ով հաց է մուրում,

Ում ամեն անգամ գումար ես տալիս և ուզում գրկել,

Եվ ամեն անգամ նորեն զարմանում,թե սիրտդ ինչու՞ է ներսից քեզ սեղմում։

ԵՍ ԿԱ՛Մ մա՜մ,

ԵՍ ԿԱ՛Մ,ես ապրում եմ դեռ,

Ես ապրում եմ դեռ քո երազներում,որտեղ երկինքդ անաստված չէ և չի կորցրել իր վերջին խիղճը՝դեռ չի մահացել,

Որտեղ առավոտներդ արևոտ են դեռ ՝սևաչյա ծովում դեռ չեն խորտակվել և չեն մոռացել ինչպես են ծնվում։

ԵՍ ԿԱՄ…

Անի Հերունի Սաջյան

Нет комментариев

Оставить отзыв







Свежие статьи

  • «Մի շտապի՛ր ծերություն »
    18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

Информация

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.

Сайт создан с Mozello - самым удобным онлайн конструктором сайтов.

Создайте свой веб-сайт или интернет-магазин с Mozello.

Быстро, просто, без программирования.

Сообщить о нарушении Подробнее