ԱՆԻ   ՀԵՐՈՒՆԻ  ՍԱՋՅԱՆ
  • Հեղինակի մասին
  • ՍԿԻԶԲ
  • Արձակ
  • Չափածո

18 декабря, 2017 в 19:13, Нет комментариев


<<Իմ աղոթքները ՝երկինքը գիտի>>

Մինչ դուք ձեր գիշերներն եք թաղում ուրիշ երկնքում,

Եվ ապրում արբունք լուսնի տաք գրկում,

Իմ երկնքի տակ լու՜ռ մահանում է՝աստղը վերջին։

Մինչ դուք ձեր մարմիններն եք ծախում՝փոշոտ բուլվարում,

Եվ օտար՝ախտոտ շուրթեր համբուրում,

Իմ որբ մարմինը ցրտից սառում է

Եվ միայնության օրերն է հաշվում։

Մինչ ձեր կառուցած սուտ եկեղեցում

ամենօր վառվում են ՝մեղքով լի մոմեր,

Իմ Աստծո տանը լու՜ռ աղոթում է՝իմ հույսը վերջին՝կառուցելով փրկության դռներ։

Մինչ ամեն վայրկյան ձեր աստվածները խաչին են հանում՝անմեղ մարմիններ

եվ հարյուրավոր սուտ Բարաբաներ՝տոնում են իրենց հաղթանակը՝կեղծ,

Իմ երկնքի տակ՝աշխարհը մեջքին՝

լու՜ռ խաչն է ելնում ՝Հիսուսը վերջին։

Մինչ ձեր մեղսավոր սատանի ծոցում՝սրբադիմակ լրբերը՝աստղեր են վիժում,

Իմ կապույտներում՝կարոտն աչքերին՝օվկիանն են նետվում՝կույս Մարիամները՝աղոթքն շուրթերին։

Մինչ դուք ամենօր արյուն եք լափում,

եվ գողանում եք որբի ձեռքերից՝հացը իր վերջին,

Իմ փողոցներում լու՜ռ մահանում է՝մայրական սիրտը՝որդոց բերանին։

Մինչ դուք ամեն անկյունում սուտ աղոթում եք ձեր աստվածներին,

Եվ ուժգին գոռում,որ ձայնը հասնի,

Իմ տան պատերը կարոտ են լալիս,

Իմ աղոթքները ՝երկինքը գիտի։

Մինչ դուք ձեր ձեռքով փորում եք փոսը՝ձեր գերեզմանի,

Ես արդեն վաղու՜ց գտել եմ տունն իմ՝իմ հավերժության։

Անի Հերունի Սաջյան

Нет комментариев

Оставить отзыв







Свежие статьи

  • «Մի շտապի՛ր ծերություն »
    18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

  • 18. декабря. 2017

Информация

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.

Сайт создан с Mozello - самым удобным онлайн конструктором сайтов.

Создайте свой веб-сайт или интернет-магазин с Mozello.

Быстро, просто, без программирования.

Сообщить о нарушении Подробнее